Իրանում և Կատարում քննարկվել է տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 24-27-ը այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն և Կատարի Պետություն՝ տնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում հուլիսի 25-ին Նարեկ Տերյանն ու ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը Թեհրանում մասնակցել են Առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին։ Իրանական կողմից […]
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում էր, որ այսօր՝ օգոստոսի 2-ին տեղի է ունեցել բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%: