ARMSME

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում էր, որ այսօր՝ օգոստոսի 2-ին տեղի է ունեցել բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:

Կիսվել նյութով