ARMSME

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիր

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը։ Տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով պետական աջակցությունն իրականացվում է վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով։  Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Վայոց ձոր, քննարկվել են մի շարք կարևոր հարցեր

Ինչպես տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը, նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հունվարի 13-ին այցելել են Վայոց ձորի մարզ։ Այցի նպատակն էր քննարկել Արենի համայնքի բնակավայրերում հեռավար աշխատանքի շուկայի զարգացման հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նախաձեռնության շրջանակում քննարկվել է նաև «Teach For […]

Տարածաշրջանի ամենամեծ տնտեսական աճը կգրանցվի Հայաստանում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Համաշխարհային բանկը հրապարակել է գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (հունվար, 2023):Զեկույցը կանխատեսում է, որ համաշխարհային աճը կտրուկ դանդաղելու է բարձր գնաճի և տոկոսադրույքների, ներդրումների կրճատման և ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խափանումների ֆոնին։ 2023-ին այն կդանդաղի մինչև 1.7% (6 ամիս առաջ ակնկալվող 3%-ից), 2024-ին […]