ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Տարածաշրջանի ամենամեծ տնտեսական աճը կգրանցվի Հայաստանում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Համաշխարհային բանկը հրապարակել է գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (հունվար, 2023):
Զեկույցը կանխատեսում է, որ համաշխարհային աճը կտրուկ դանդաղելու է բարձր գնաճի և տոկոսադրույքների, ներդրումների կրճատման և ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խափանումների ֆոնին։ 2023-ին այն կդանդաղի մինչև 1.7% (6 ամիս առաջ ակնկալվող 3%-ից), 2024-ին կհասնի 2,5%-ի: 
Կոնկրետ Հայաստանի համար Համաշխարհային բանկը գնահատում է, որ 2022 թվականի տնտեսական աճը կկազմի 10.8%, որն ամենաբարձրն է Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ 
2023 թվականին մեր երկրի համար ՀԲ-ն կանխատեսում է 4.1%, իսկ 2024 թվականին՝ 4.8% տնտեսական աճ։ 
Այս կանխատեսումները ցածր են կառավարության ծրագրում և այս տարվա բյուջեի նախագծում ֆիքսված թիրախներից (նվազագույն թիրախը 7% է)։
Սակայն հիշեցնեմ, որ Համաշխարհային բանկը դեռ անցած տարվա կեսին 2022 թվականի համար կանխատեսում էր ընդամենը 2.5% աճ և այժմ վերանայել է դեպի վերև՝ 7.3 տոկոսային կետով»։

Կիսվել նյութով