ARMSME

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Վայոց ձոր, քննարկվել են մի շարք կարևոր հարցեր

Ինչպես տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը, նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հունվարի 13-ին այցելել են Վայոց ձորի մարզ։ Այցի նպատակն էր քննարկել Արենի համայնքի բնակավայրերում հեռավար աշխատանքի շուկայի զարգացման հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախաձեռնության շրջանակում քննարկվել է նաև «Teach For Armenia» կազմակերպության կողմից կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Կիսվել նյութով