ARMSME

Դասախոսությունների շարք՝ Շիրակի լոգիստիկ կենտրոնի՝ «չոր նավահանգստի» կառուցման հայեցակարգի հեղինակի հետ

Շիրակի լոգիստիկ կենտրոնի՝ «չոր նավահանգստի» կառուցման հայեցակարգի հեղինակ Շառլ Մալասի հետ Հայաստանի բուհերում մեկնարկել է դասախոսությունների շարք, որտեղ երիտասարդ մասնագետներին ներկայացվում են լոգիստիկայի զարգացման ոլորտում Հայաստանի նոր հնարավորությունները։ Դասախոսությունների նպատակն է ուսանողներին ևս ներգրավել լոգիստիկ կենտրոնին առնչվող աշխատանքներում։ Առաջին հանդիպումը կայացել է Հայ-Ռուսական համալսարանի մասնագիտացված կուրսերի ուսանողների հետ։

Հանդիպում Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերի հետ

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։ Հանդիպման սկզբում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում արձանագրված բարձր ցուցանիշներն ու ընթացիկ ծրագրերը: Այնուհետև քննարկվել են այն ուղղությունները, որոնցում Հայաստանն ու Պորտուգալիան կարող են ծավալել արդյունավետ համագործակցություն՝ կանաչ տնտեսություն, վերականգնվող էներգետիկա, փոքր և միջին ձեռնարկատիրություն և զբոսաշրջություն։ Երկուստեք ընդգծվել է, որ […]