ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Հանդիպում Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերի հետ

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։

Հանդիպման սկզբում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում արձանագրված բարձր ցուցանիշներն ու ընթացիկ ծրագրերը:

Այնուհետև քննարկվել են այն ուղղությունները, որոնցում Հայաստանն ու Պորտուգալիան կարող են ծավալել արդյունավետ համագործակցություն՝ կանաչ տնտեսություն, վերականգնվող էներգետիկա, փոքր և միջին ձեռնարկատիրություն և զբոսաշրջություն։

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-պորտուգալական առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։

Կիսվել նյութով