Շիրակի լոգիստիկ կենտրոնի՝ «չոր նավահանգստի» կառուցման հայեցակարգի հեղինակ Շառլ Մալասի հետ Հայաստանի բուհերում մեկնարկել է դասախոսությունների շարք, որտեղ երիտասարդ մասնագետներին ներկայացվում են լոգիստիկայի զարգացման ոլորտում Հայաստանի նոր հնարավորությունները։
Դասախոսությունների նպատակն է ուսանողներին ևս ներգրավել լոգիստիկ կենտրոնին առնչվող աշխատանքներում։ Առաջին հանդիպումը կայացել է Հայ-Ռուսական համալսարանի մասնագիտացված կուրսերի ուսանողների հետ։