ARMSME

Հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը»

Կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը» Ծրագրի նպատակն է պետության կողմից ցուցաբերվող ուղղորդված աջակցության միջոցով, ջրախնայողության համակարգերի կիրառմամբ հանրապետությունում խեցգետինների արհեստական բուծման և ինտենսիվ աճեցման ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը, բարձրարժեք սննդամթերքի արտադրությունը և դրանց արտահանման ծավալների ավելացումը։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձռնվի՝ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման միջոցով կազմակերպել բարձրարժեք սննդամթերքի արտադրություն, […]

Հայաստանի 2022թ.-ի տնտեսական աճը աշխարհի 200 երկրների մեջ 4-րդն է

«Համաձայն Արժույթի Միջազգային Հիմնադրամի` Հայաստանի տնտեսության իրական աճը 2022թ.-ին աշխարհի մոտ 200 երկրների մեջ 4-րդն է` կազմելով 12.6%»։ Վահան Քերոբյան Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2022թ. կազմել է շուրջ 8,5 տրլն դրամ։ Այն համարժեք է 21 մլրդ դոլարին և երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: 2022թ.-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն […]