ARMSME

Հայաստանի 2022թ.-ի տնտեսական աճը աշխարհի 200 երկրների մեջ 4-րդն է

«Համաձայն Արժույթի Միջազգային Հիմնադրամի` Հայաստանի տնտեսության իրական աճը 2022թ.-ին աշխարհի մոտ 200 երկրների մեջ 4-րդն է` կազմելով 12.6%»։

Վահան Քերոբյան

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2022թ. կազմել է շուրջ 8,5 տրլն դրամ։

Այն համարժեք է 21 մլրդ դոլարին և երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

2022թ.-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 2 մլն 861 հազար 735 դրամ, նախորդ տարվա՝ 2 մլն 357 հազար 398 դրամի համեմատ։

2022թ․-ին 2021թ․-ի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 12.6%-ով։ 

Կիսվել նյութով