ARMSME

Պատմությունից մինչև ակտուալություն. Գյումրին և Urgnalgyumrium.am հարթակը

Վերջին տարիներին Հայաստանի ամենաայցելվող քաղաքների շարքերն է համալրել հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրին։ Այն ոչ միայն պահպանել է իր յուրահատուկ մթնոլորտն ու մշակութային ժառանգությունը, այլև դարձել է երկրի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Հաշվի առնելով մշակութային քաղաքի ակտիվ անցուդարձը, քաղաքի այցելուները շատ հաճախ չեն կարողանում արդյունավետ կազմակերպել իրենց օրը և հասցնել դիտել բոլոր տեսարժան վայրերն ու լինել մշակութային արժեք ներկայացնող պարտադիր այցելելու անկյուններում։ 

Հաշվի առնելով Գյումրիում տեղի ունեցող տուրիստական աննախադեպ պայթյունը, տեղական մարքեթինգային կազմակերպություններից մեկի՝ BAL LAB-ի կողմից ստեղծվեց Urgnalgyumrium.am հարթակը, որն արդեն 2 տարի է, ինչ քաղաք այցելող հյուրերի անփոխարինելի ընկերը և առաջնորդն է։ 

2022 թվականին, մի խումբ երիտասարդներ, ամիսներ տևող քրտնաջան աշխատանքից հետո գործարկեցին թվային զբոսաշրջային ուղեցույցը, որի կարիքը Գյումրին վաղուց ուներ։ Կայքում ներկայացված են քաղաքի տեսարժան վայրերը, այստեղ կարող եք գտնել նաև հետաքրքրիր պատմություններ կապված այդ վայրերի հետ, ինչպես նաև ներառված են սննդի կետերը և հյուրատները, օրավարձով տները։ Հաշվի առնելով քաղաքում օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքը, կայքը արդեն իսկ հասանելի է անգլերեն տարբերակով։

Նախագծի հիմնադիր Միշա Պողոսյանը, վերհիշելով հարթակի ստեղծման պատմությունը, նշում է, թե 2 տարի առաջ չէին էլ կարող ակնկալել, որ Urgnalgyumrium.am-ը այդքան տարածում կգտնի և այդքան հաջողություններ կգրանցի, ներկայումս կայքն ունենում է օրական շուրջ 1500-2000 այցելու, որը աննախադեպ ցուցանիշ է․ «Այս արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են նախագծի կարևորությունը և անհրաժեշտությունը»,- նշում է ԲԱԼ ԼԱԲ-ի հիմնադիր տնօրենը։

Օրը Գյումրիում արդյունավետ պլանավորելու համար կայքում առանձնացված է «Խորհուրդ են տալիս հայտնիները» հատվածը, որտեղ այցելուները կարող են տեսնել իրենց ոլորտներում առաջատար հայտնիների կարծիքները, որոնք կիսվում են իրենց փորձառությամբ, թե ինչպես են անցկացնում իրենց օրը Գյումրիում։

Նախագիծը պատրաստվում է ընդլայնել մասշտաբները և խոստանում է շուտով զարմացնել Հայաստանի այլ քաղաքների այցելուներին։ Ապագա ծրագրերի մասին է խոսում ծրագրի համակարգող Սեդա Սահակյանը. «Առայժմ «Ուր գնալ» նախագիծը ունի Urgnalgyumrium.am հարթակը, որը օգնում է տեղացիներին և օտարկերկացիներին՝ ի շնորհիվ կայքի անգլերեն տարբերակը ունենալուն, հասկանալ՝ ո՞ւր գնալ Գյումրիում՝ կախված իրենց նախասիրություններից։ Բայց կան մեծ պլաններ ընդլայնվելու և Հայաստանի տարբեր քաղաքների համար նախագիծը իրականացնելու  հետ։ Արդեն կան պլանավորված համագործակցություններ աշխատանքը իրականացնելու համար»։

Գյումրին՝ իր հարուստ պատմական ժառանգությամբ և մշակութային բազմազանությամբ, վստահորեն վերականգնում է Հայաստանի առանցքային զբոսաշրջային կենտրոններից մեկի իր կարգավիճակը։ Շնորհիվ այնպիսի հարթակների, ինչպիսին Urgnalgyumrium.am-ն է, քաղաքը դառնում է ավելի մոտ և հասանելի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ճանապարհորդների համար: Այս նախաձեռնությունը ոչ միայն հեշտացնում է տեսարժան վայրերին ծանոթանալը, այլև օգնում է զգալ Գյումրիի կենսունակ մթնոլորտը, նրա ոգին և յուրահատկությունը:

Կիսվել նյութով