Լրացրե՛ք հայտադիմումը մինչև սեպտեմբերի 15-ը:
Եթե հագուստի արտադրության և նորաձևության ոլորտում գործող և արտահանմանը պատրաստ փոքր և միջին ձեռնարկության (ՓՄՁ) ներկայացուցիչ եք, բաց մի՛ թողեք միջազգային փորձագետից սովորելու, ԵՄ շուկայի առանձնահատկություններն ուսումնասիրելու, գործընկերների հետ կապեր հաստատելու և ձեր բիզնեսի հորիզոններն ընդլայնելու այս հնարավորությունը:
Ճանաչողական այցը կազմակերպվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» Ծրագրի շրջանակներում:
Ճանաչողական այցի մասին․
Ճանաչողական այցը նախատեսվում է անցկացնել Who’s Next and Salon de la Lingerie Interfiliere, Paris (https://whosnext.com/en) միջազգային առևտրային տոնավաճառի շրջանակներում՝ 2025թ․ հունվարի 18-20-ին Փարիզ քաղաքում: Այս հագեցած միջոցառման ընթացքում մասնակիցներն ակտիվորեն կներգրավվեն տոնավաճառում որպես այցելուներ, կծանոթանան հագուստի արտադրության և նորաձևության ոլորտում գործող միջազգային ընկերությունների հետ և կայցելեն Փարիզում գտնվող առևտրի կենտրոններ:
Ի՞նչ կտա մասնակցությունը․
- Նոր հմտություններ և գիտելիքներ. Տեքստիլի ոլորտի բարձր որակավորում ունեցող փորձագետների և պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները, ինչպես նաև Եվրոպական շուկայի որակի և նորաձևության չափորոշիչներին ծանոթացումը ՓՄՁ-ներին կհաղորդի նոր հմտություններ և գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են գլոբալ շուկաներ մուտք գործելու համար:
- Արժեքավոր գործարար կապեր և նոր բիզնես հնարավորություններ. Միջազգային առևտրային տոնավաճառի ընթացքում մասնակիցները կունենան բազմաթիվ հնարավորություններ նոր գործարար կապեր հաստատելու և իրենց բիզնեսի հորիզոնները ԵՄ շուկայում ընդլայնելու համար:
Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Լրացրեք հայտադիմումը հետևյալ հղումով։