ARMSME

Համագործակցության առաջարկ «Forbes 100 Most Valuable Brands» ցուցակում ընդգրկված ընկերությունների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հանդես է գալիս «Forbes 100 Most Valuable Brands» վարկանիշային ցուցակում ընդգրկված ընկերություններին դեպի Հայաստանի Հանրապետություն ներգրավելու նախաձեռնությամբ:

Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը` նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և առավել բարենպաստ և մրցակցային միջավայրի ձևավորմանը:

«Forbes 100 Most Valuable Brands» վարկանիշային ցուցակում ընդգրկված ընկերությունների հետ համագործակցությամբ հետաքրքրված տեղական խոշոր տնտեսվարողներին հորդորում ենք տրամադրել համապատասխան տեղեկատվություն իրենց գործունեության և հետաքրքրության շրջանակի վերաբերյալ` լրացնելով հետևյալ հայտադիմումը։

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվելու է առաջնային կապի հաստատումը և հետագա սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում:Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011208105 հեռախոսահամարով։

Կիսվել նյութով