Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 15։
EPIC ինկուբացիոն ծրագիրը 15-շաբաթյա ծրագիր է, որի ընթացքում գաղափարի փուլում գտնվող ստարտափները սովորում են անհրաժեշտ գործիքներ՝ վավերացնելու ստարտափ գաղափարները, բացահայտելու հաճախորդներին (և մրցակիցներին), փորձարկել իրենց գաղափարները, ծանոթանալ տեղական և միջազգային շուկաներին և մուտք գործել ստարտափ էկոհամակարգ:
2017 թվականից ի վեր այս ծրագրին մասնակցել է մոտ 120 ստարտափ՝ ավելի քան 300 ձեռներեցներով։
Ծրագիրը նախատեսված է հատուկ թիմերի համար, որոնք ունեն նորարարական գաղափարներ և մտադիր են դրանք բիզնեսի վերածել: Ծրագիրը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ունեն ստարտափ գաղափար: Կարող են մասնակցել նաև թիմեր ոչ ՀԱՀ—ից։
Լրացրեք հայտը այստեղ։