ARMSME

Փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամակցության փուլը սկսված է

Դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի սեպտեմբերի 14-ն է:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԷՆ տելեգրամյան ալիքը, մեկնարկում է փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամակցության հայտերի ընդունման հերթական փուլը։

Խորհրդին կարող են անդամակցել գործարար համայնքի շահերը ներկայացնող բիզնես ասոցիացիաներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ։

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացնել հայտադիմումը, որը հասանելի է հետևյալ հղմամբ: Լրացված դիմումի հետ միասին, անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը info@icarmenia.am, edd@mineconomy.am  էլ. փոստի հասցեին.

  • կազմակերպության կանոնադրության պատճեն,
  • պետական գրանցման վկայականի պատճեն,
  • խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով առաջարկվող թեկնածուի/թեկնածուների ինքնակենսագրականը (CV)։
Կիսվել նյութով