Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30։
Եթե հագուստի արտադրության ու նորաձևության ոլորտում գործող և արտահանմանը պատրաստ փոքր և միջին ձեռնարկության (ՓՄՁ) ներկայացուցիչ եք, բաց մի՛ թողեք տեքստիլի և նորաձևության ոլորտի համաշխարհային փորձառություն ունեցող մասնագետներից սովորելու և ձեր բիզնեսը զարգացնելու այս հնարավորությունը:
Վերապատրաստման ծրագիրը Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» Ծրագրի բաղկացուցիչ մասն է։
Դասընթացը տեղի կունենա Երևան քաղաքում 2024թ․ հոկտեմբեր – նոյեմբերին (նախնական հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը)։
Այս 5-օրյա վերապատրաստման ծրագիրը, որը մշակվել է տեքստիլ և նորաձևության արդյունաբերության առաջատար փորձագետների կողմից, կտրամադրի հիմնարար գիտելիքներ սկսած շուկայում դիրքավորումից մինչև հավաքածուի մշակում: Այս դասընթացը նախատեսված է օգնելու ձեզ ստեղծել բրենդի ամուր հիմք և մրցակցային նորաձևության շուկայում ձեր արտադրանքը դիրքավորելու ռազմավարություն:
Հիմնական թեմաներն են.
•Գնագոյացում նորաձևության ոլորտում. ծանոթացեք գնագոյացման ձևավորմանը տարբեր մակարդակներում՝ արտադրության ծախսերից մինչև մեծածախ և մանրածախ գնագոյացման ռազմավարություններ: Իմացեք, թե ինչպես սահմանել մրցունակ գին Ձեր արտադրանքի համար՝ պահպանելով շահութաբերությունը:
• Վաճառքի ուղիներ և մատակարարման համակարգեր. տիրապետեք վաճառքի տարբեր ուղիներով, ներառյալ մեծածախ վաճառքը, շուկաները և ուղղակի մանրածախ վաճառքը, ձեր ծածկույթն ընդլայնելու ռազմավարություններին: Ձեռք բերեք պատկերացումներ Ձեր մատակարարման ցանցերի օպտիմալացման վերաբերյալ՝ առավելագույն արդյունք ստանալու համար:
• Մարքեթինգային հարթակ. խորասուզվեք ապրանքանիշի կառուցման էության մեջ՝ քննարկելով ապրանքանիշի արդյունավետ դիրքավորումը, ընկալելով սպառողների մոտիվացիաները և բացահայտելով ընդօրինակման այն նմուշներին, որոնք արձագանք են գտնում են ձեր թիրախային հաճախորդների կողմից։
• Տեսականու ստեղծման տրամաբանություն. ծանոթացեք ապրանքների ամբողջական տեսականու ստեղծման արվեստին, որը համապատասխանում է վաճառքի տարբեր ուղիների պահանջներին: Իմացեք, թե ինչպես հարմարեցնել Ձեր հավաքածուները շուկայի սեգմենտների տարբեր կարիքներին ։
• Հավաքածուի մշակում. անցեք ապրանքանիշի դիրքավորումից մինչև արտադրանքի համապարփակ մատրիցայի ստեղծման ողջ գործընթացը: Այս թեման կուղղորդի Ձեզ հավաքածուի հայեցակարգի մշակումից մինչև դրա հաջող իրականացման բոլոր քայլերով:
Ծրագրի մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ։