ARMSME

Թվային հզորացում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռնարկությունների համար

Հայցադիմումների վերջնաժամկետը` Սեպտեմբերի 30, 2024, ժամը՝ 11։59 (տեղական ժամանակով)

Նոր ծրագրի մեկնարկ. Թվային հզորացում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռնարկությունների համար:

Ուրախ ենք տեղեկացնել նոր ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է օգնել Արցախից տեղահանված ձեռնարկատերերին վերսկսել և թվայնացնել իրենց բիզնեսները Հայաստանում:

Ծրագիրն առաջարկում է կարողությունների զարգացում, գիտելիքներով կիսվելու հնարավորություն և թվային գործիքակազմ:

Հավելյալ տեղեկությունների և հայցադիմումների համար այցելե՛ք հետևյալ հղումով:

Այս ծրագիրը աջակցվում է «Փոքր և միջին ձեռնարկությունների թվային փոխակերպումը Արևելյան գործընկերության երկրներում» (DT4SME) նախաձեռնության շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և իրականացվում է GIZ GmbH-ի կողմից։ Հայաստանում այն իրականացվում է ՎԻԱ ֆոնդի և Իմփաքթ Հաբ Երևանի կողմից:

Կիսվել նյութով