Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 21։
«Չիր-Չիր» ծրագիրը Սյունիքի մարզի Շիկահող, Սրաշեն և Ճակատեն բնակավայրերի բնակիչների համար իրականացնում է «Չրագործության հիմունքները» թեմայով վերապատրաստման դասընթաց։
Մեկօրյա դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան մասնակացության հավաստագրեր և կհանձնեն քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից ամենաբարձր միավորներ ստացած անձանց կտրամադրվեն աղացներ՝ նախատեսված չրերի վերամշակման և նոր ապրանքատեսակների արտադրության համար։
Դիմելու և մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով: