ARMSME

Մեկնարկել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ուսումնասիրությունը

Փոքր և միջին ձեռնարկությունների դիմակայունության և աճի խթանման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ՓԲԸ-ի աջակցությամբ ձեռնարկել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ուսումնասիրությունը:

Ուսումնասիրությունը կենտրոնանալու է տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող ոլորտներից մի քանիսի շուրջ, ներառելով՝

• Սննդամթերքի և խմիչքի արտադրություն,
• Տեքստիլ, հագուստի և կաշվե իրերի արտադրություն,
• Դեղագործական, գիտահետազոտական և տեխնոլոգիական արտադրություն,
• Համակարգչային ծրագրավորում և խորհրդատվական ծառայություններ

Ինչպե՞ս մասնակցել

Հարցմանը կարող եք մասնակցել հետևյալ հղմամբ

Հարցման մասնակցության վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 21։

Հավաքագրված բոլոր տվյալները մնալու են անանուն՝ մասնակիցների գաղտնիությունը պաշտպանելու նպատակով։

Ավելին իմանալու համար անցեք հղմամբ։

Կիսվել նյութով