ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Նոր մոտեցում՝ վեբ ծրագրավորման ոլորտում

Անհամատեղելին համատեղելու մեծ ցանկությամբ ու ձգտումով առաջնորդվող երիտասարդ Նարեկ Թամազյանը համահիմնադիրն է Վենտե վեբ կայքերի ծառայություններ մատուցող ընկերության։ Չնայած երիտասարդ տարիքին, այս ոլորտում մեծ փորձ ձեռք բերած Նարեկը մի օր որոշեց Գյումրիում գործող ԲԱԼ թվային մարքեթինգի ԼԱԲ-ի տնօրեն Միշա Պողոսյանին ներկայացնել իր գաղափարը և հավանության արժանանալուց հետո սկսվեց աշխատանքները։

«Ի սկզբանե ԲԱԼ թվային մարքեթինգ ԼԱԲ-ի ստեղծվելու նպատակը ոչ միայն ծառայություններ մատուցելն էր, այլ նաև աջակցել ու խրախուսել մի շարք այլ նախաձեռնությունների կայացմանը ու այդ պահին մեր կառույցի գործընթացներում ընդգրկված էին մարդիկ, որոնք ունեին տարբեր տաղանդներ։ Նրանցից մեկի՝ Նարեկի առաջարկով որոշեցինք գործարկել Վենտեն ու քայլ առ քայլ հասնել մեր նպատակներին», — ասում է ընկերության համահիմնադիր Միշա Պողոսյանը։

Համահիմնադիրներն ընդգծում են հարթակի գերնպատակը Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին օգնելն է։ Ի դեպ, Վենտե-ն Հայաստանում գործող ՓՄՁ-ներին առաջարկում է մեծ զեղչեր և արտոնյալ պայմաններ։

Միշա Պողոսյան

Շուկայում գործող բացը լրացնելը ևս թիմի նպատակներից մեկն է։ Նարեկը նշում է, որ Գյումրիում երիտասարդներին աշխատանքով ապահովելը լուրջ խնդիր է ու ամեն ինչ անելու են այդ խնդիրին լուծում տալու համար։

Ճկուն աշխատելաոճ, մատչելի գին ու բարձր որակ։ Ոչ ստանդարտ՝ կրեատիվ աշխատանքներ ու դիզայն։ Սրանք են այն նշանակելի առավելությունները, որոնց շուրջ ստեղծվում են կայքերը։

Նարեկը նշում է, որ Վենտե-ն աշխատում է նոր համակարգով, որը դեռ Հայաստանում մեծ ճանաչում ձեռք չի բերել։ Նշենք նաև, որ ԲԱԼ դիջիթալ մարքեթինգ ԼԱԲ-ում կազմակերպվելու են դասընթացներ, վերոնշյալ համակարգի հետ աշխատելու և դրա հնարավորություններին ծանոթանալու համար։

Նարեկ Թամազյան

Հենց այս համակարգի շնորհիվ կարելի է հասնել իդեալական արդյունքի՝ բարձր որակ ու ցածր գին։

Իսկ կազմակերպության անվանումն ունի իր հստակ բացատրությունը։ Ինչպես ասում են համահիմնադիրները vento իտալերեն նշանակում է քամի, քանզի իրենց կայքերն աշխատում են քամու արագությամբ՝ անվանման նշանակությունը՝ պարզ է։

Եթե ցանկանում եք ունենալ որակյալ կայք, արագ ու մատչելի, ապա բաց մի թողեք այս հնարավորությունը։ Գրացնվե՛ք այստեղ։

Կիսվել նյութով