ARMSME

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` պետական աջակցություն զբոսաշրջային այցելավայրերի կառավարման կազմակերպությունների գործունեությանը

31․05․2023թ․

Պետական մարմինը (այսուհետ՝  նաև պատվիրատու)` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5     հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է  armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ միջոցառման համար`

  • Պետական աջակցություն զբոսաշրջային այցելավայրերի կառավարման կազմակերպությունների (DMO-ների) գործունեությանը (Ծածկագիր՝11/3-23zb)։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով, որը տեղադրված է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգում։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15-րդ օրը ժամը 17։00-ն:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 16-րդ օրը ժամը 17։00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Շաքե Հովսեփյանին։

Հեռախոս՝ 011597157

Էլ. փոստ stc@mineconomy.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե

Աղբյուր՝ https://www.mineconomy.am/page/2648

Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կիսվել նյութով