Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 3։
ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Ներուժ 4․0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին , ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ , իսկ հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված առաջին 3 թիմերը կստանան համապատասխանաբար 40, 30 և 20 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ միջոցառման շրջանակում ներկայացված գաղափարի իրագործման նպատակով։
Ծրագրի մանրամասները՝ այստեղ։