Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2023թ-ի հուլիսի 31-ը, ժ․ 17։59 (Երևանի ժամանակով)
LEA4DShirak ծրագիրը հրավիրում է 3 Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) տարածաշրջաններին ներկայացնելու դրամաշնորհային մրցույթի մասնակցության հայտեր։
LEA4DShirak ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ հյուսիսային տարածաշրջանի համայնքների տեղական աճին և զարգացմանը՝ կյանքի որակի բարելավման նպատակով, համայնքներին տնտեսական և սոցիալական գործունեության մեջ ներգրավվելու միջոցով։
Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել հյուսիսային, կենտրոնական և հարավային Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) տարածաշրջաններում գրանցված և/կամ փաստացի գործող մասնավոր, հանրային/պետական, ոչ առևտրային հատվածի իրավաբանական անձանց՝ համայնքային զարգացման կամ բիզնես զարգացման նախաձեռնություններ իրականացնելու նպատակով։ Սույն մրցույթին կարող են դիմել նաև ՏԱԽ տարածաշրջաններից անհատներ, անհատների խմբեր, ովքեր պատրաստակամություն կհայտնեն գրանցվել որպես իրավաբանական անձ՝ դրամաշնորհային մրցույթը հաղթելու դեպքում։
Ներկայացվող ծրագիր-առաջարկները պարտադիր պետք է բխեն Տեղական զարգացման ռազմավարությունների ոլորտային գերակայություններից (կից՝ Հավելվածներ)։
Ավստրիական զարգացման գործակալության կողմից տրամադրվող դրամաշնորհի չափը մեկ համայնքային կամ մեկ բիզնես նախաձեռնության համար կազմելու է 5 000-ից մինչև 35 000 եվրո:
Համայնքային զարգացման նախաձեռնության դեպքում հայտատուի ներդրումը պարտադիր է և պետք է կազմի նախատեսվող ծրագրային ընդհանուր բյուջեի նվազագույնը 10%-ը՝ դրամական և/կամ բնաիրային տեսքով, իսկ ԱԶԳ առավելագույն ներդրումը՝ 90%:
Բիզնես զարգացման նախաձեռնության դեպքում հայտատուի ներդրումը պարտադիր է և պետք է կազմի նախատեսվող ծրագրային ընդհանուր բյուջեի նվազագույնը 20%-ը՝ դրամական տեսքով, իսկ ԱԶԳ առավելագույն ներդրումը՝ 80%:
Ծրագրի առավելագույն տևողությունը կազմում է 12 ամիս:
Հայերեն լեզվով լրացված հայտի էլեկտրոնային տարբերակը կարող եք ուղարկել lead4shirakgrants@ada.gv.at էլ. հասցեին և վերնագրի տողում նշել «Դրամաշնորհային առաջարկ» կամ հայտի տպագիր ձևը ուղարկել «LEAD4Shirak» գրասենյակ հետևյալ հասցեով՝ ք․ Գյումրի, Գայի փող., շենք 1, 2-րդ հարկ:
ՏԱԽ համայնքներում կկազմակերպվեն տեղեկատվական հանդիպումներ՝ դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրման և մասնակիցների հարցերին պատասխանելու նպատակով:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: