ARMSME

Մեկնարկում է «Bridging the Online Gap for Tourism Providers» ծրագիրը

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 8:

«ՈՒԱՆ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը հպարտությամբ ազդարարում է «Bridging the Online Gap for Tourism Providers» ծրագրի մեկնարկը, որին աջակցում է Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում ծրագիրը, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից՝ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է ընդլայնել զբոսաշրջային փորձառությունների առցանց ներկայացվածությունը Հայաստանում՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկությունը երկրի զբոսաշրջային առաջարկների մասին և այդ փորձառությունները ավելի հասանելի դարձնել լայն լսարանների համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք նպատակային գործողություններ. փորձառության հեղինակներին տրամադրել անհատական աջակցություն, կազմակերպել դասընթացներ և ապահովել ոչ ֆինանսական/նյութական անհրաժեշտ ռեսուրսներով։

Ովքե՞ր կարող են դիմել

Զբոսաշրջային փորձառություն տրամադրողները, որոնք.

  • Ծառայությունները մատուցում են Տավուշում, Լոռիում և/կամ Շիրակում
  • Գրանցված են որպես ԱՁ/ՍՊԸ/ՀԿ և այլն

Ինչպե՞ս դիմել

Եթե ունեք նշված չափանիշներին համապատասխանող փորձառություն, որի առցանց տարածման և լայն լսարան ներգրավելու համար Ձեզ անհրաժեշտ է աջակցություն, խնդրում ենք լրացնել ստորև տրված հայտադիմումը մինչև ս.թ. օգոստոսի 8-ը (23:59` Երևանի ժամանակով):

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ լրացնելու հղումը՝ https://forms.gle/A3biMLuSLyNZYy728

Հայտադիմումը կարելի է լրացնել հայերեն կամ անգլերեն։

Ուշացած հայտերը չեն դիտարկվելու: Ընդունվում են դիմումները բացառապես վերոնշյալ՝ հայտերի լրացման ձևի միջոցով։

Համապատասխանության և ընտրության չափանիշների, ծրագրի տևողության և այլ մանրամասների համար անցեք հետևյալ հղումով․ https://rb.gy/sw1yx

Հայտադիմումը լրացնելիս տեխնիակական հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 44 181404 կամ գրել contacts@onearmenia.org էլ. հասցեին։

Կիսվել նյութով