ARMSME

Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի նոր փուլ

Վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 9

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի նոր փուլ։

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։

Դրամաշնորհային մրցույթի այս փուլում ընդունվելու են ճարտարագիտության և կիբեռանվտանգության ոլորտի նորարարական լուծումներ առաջարկող հայտեր։

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան նաև աշխատելու փորձառու մենթորների հետ, որոնց աջակցությամբ կզարգացնեն ծրագրերի ներկայացման, ֆինանսներ և ներդրումներ, ինչպես նաև միջազգային պատվիրատուներ ու գործընկերներ ներգրավելու հմտություններ։

Դրամաշնորհային ծրագրով տրամադրվող համաֆինանսավորման գումարը կարող է լինել մինչև 5.700.000 ՀՀ դրամ։

Ընդ որում՝ համաֆինանսավորումն, ըստ Ծրագրի ենթաբաղադրիչների տրամադրվելու է, համապատասխանաբար՝

  • Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանում կամ Երևանից մինչև 50 կմ հեռավորությամբ)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 50%-ի չափով։
  • Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանից առնվազն 50 կմ հեռու)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 85%-ի չափով։

Ծրագրի տևողությունը առավելագույնը 6 ամիս է:

Բոլոր մասնակիցները պետք է բավարարեն Դրամաշնորհային ծրագրի գործառնական ձեռնարկի պայմաններին և առաջնորդվեն դրանում բերված պահանջներով (հաշվի առնելով սույն հայտարարությամբ մասնավորեցված ոլորտային, գումարային (այսինքն դրամաշնորհի նվազագույն և առավելագույն չափերը), ժամկետային առանձնահատկությունները)։

Հետևյալ հղումներով կարող եք ներբեռնել Դրամաշնորհային ծրագրի Գործառնական ձեռնարկըՀայտաձևը և Բյուջեի ձևանմուշը։

«Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրին դիմելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել grantimg@eif.am էլ. փոստի հասցեով՝ մինչև 2023թ-ի հոկտեմբերի 9-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։ 

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել միաժամանակ՝ հայերենով և անգլերենով:

Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կկազմակերպվեն նաև նախնական տեղեկատվական առցանց հանդիպումներ՝ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Կոնտակտային անձ՝ Արուս Եղիազարյան

Հեռ.՝ +374 11 219734; Էլ. փոստ՝ grantimg@eif.am

Կիսվել նյութով