Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 31
ՀԲԸՄ Հայաստանն հայտարարում է իր «Կին ձեռներեցներ» կրթական-դրամաշնորհային ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին՝ նախատեսված ՀՀ-ում գործող և սկսնակ բիզնեսների համար։ Իսկ Արցախից տեղահանված կին ձեռներեցները ծրագրին կարող են դիմել նաև բիզնես գաղափարներով:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնել իրենց ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները, կսովորեն կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել շուկայավարման ռազմավարություն, կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումն ու հասկանալ մրցակցային առավելությունները: Ավելին, բոլոր մասնակիցները կստանան իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն, իսկ լավագույնները կստանան դրամաշնորհ:
Ծրագրին կարող են դիմել ՀՀ-ում բնակվող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կանայք, ովքեր.
- ունեն ՀՀ քաղաքացիություն,
- 18 և բարձր տարիքի են,
- ունեն գործող սեփական բիզնես,
- գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր,
- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:
Ծրագրին չեն կարող մասնակցել.
- վերավաճառողներ,
- գեղեցկության սրահներ,
- մարզասրահներ,
- սպասարկման ոլորտի այլ բիզնեսներ՝ հաշվապահական, հոգեբանական, դիզայներական, գովազդային գործունեություն ծավալող կազմակերպություններ,
- հասարակական կազմակերպություններ,
- բիզնես դասընթացավարներ և խորհրդատուներ,
- նույն անձինք մեկից ավելի բիզնես գաղափարներով,
- նույն բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ,
- նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ հանրային ծառայողներ,
- նրանք, ովքեր հաշվարկային հաշիվների վրա ունեն արգելանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, քանի որ դրամաշնորհը տրամադրվում է միայն անկանխիկ տարբերակով։
Դիմելու ընթացակարգը.
- Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ:
- Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվելու:
- Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվում):
- Դասընթացի լեզուն հայերենն է:
- Ծրագրի մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ:
- Դասընթացները տեղի կունենան Երևանում՝ շաբաթական 2 անգամ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-15:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը)։ Խումբ հավաքելու դեպքում՝ դասընթացները կկազմակերպվեն նաև համապատասխան մարզերում։
- Դիմումերի ընդունման վերջնաժամկետ՝ 2023 թ. հոկտեմբերի 31, ժամը՝ 17։00։
- Դասընթացների տևողությունը՝ 3 ամիս։
- Դասընթացի փուլի սկիզբ՝ 2024 թ. փետրվար 19։
Հետադարձ կապ՝ agbuwe@agbu.am, +374 60 722 235, +374 60 722 237:
Աշխատանքային ժամեր’ 10:00-18:00 (երկուշաբթի — ուրբաթ):