Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 30
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է «Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը, որը միտված է կին արվեստագետների ստեղծագործական գործունեության խթանմանը, արվեստի և գրականության ոլորտում գործունեություն ծավալող կանանց կողմից ստեղծված գեղարվեստական/մշակութային արժեքների տարածմանը, արժևորմանը, հանրահռչակմանը, արվեստի և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում կանանց ներգրավվածության,
ներկայացվածության ու հանրային ճանաչման մեծացմանը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 30 մլն ՀՀ դրամ:
Ծրագրի մանրամասներն՝ այստեղ