Վերջնաժամկետը՝ նոյեմբերի 30
Քեյր Կովկասը, համագործակցելով Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի տեղական գործընկերների հետ, տրամադրում է տնտեսական ինտեգրման դրամաշնորհներ՝ հզորացնելու և աջակցելու կին ձեռներեցներիմիկրո ձեռնարկություններին, փոքր և միջին չափի բիզնեսներին և սկսնակ բիզնեսներին (ստարտափերին): Այս դրամաշնորհը մասնավորապես նախատեսված է ակտիվ կին ձեռներեցների համար, այդ թվում այն կանանց համար, ովքեր նախկինում բախվել են խոչընդոտների ֆինանսավորում ստանալու հարցում, ինչպես նաև նրանց համար, ովքեր ունեն ներուժ հետագայում զարգացնելու գոյություն ունեցող իրենց բիզնեսը: Դրամաշնորհառուների ընտրությունը հիմնված կլինի ներկայացված հայտերի գնահատման և տեղական մակարդակում նրանց զարգացման ներուժի վրա:
Այս դրամաշնորհները նախատեսված են փոքր բիզնեսի և ստարտափների ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու համար: Յուրաքանչյուր երկրում կտրամադրվի 30 փոքր և 45 միջին չափի դրամաշնորհ, իսկ երեք երկրներում տնտեսական ինտեգրման փոքր դրամաշնորհների շրջանակներում աջակցություն կստանա ընդհանուր 90 կին:
- Ընդհանուր առմամբ, այս ուղեցույցը ներկայացնում է մի հայեցակարգ, որն ուղղված է կանանց հզորացմանը բիզնեսում՝ տրամադրելով փոքր և միջին չափի դրամաշնորհներ՝ նրանց կարողությունները զարգացնելու, տնտեսական աճը և գենդերային հավասարությունը խթանելու նպատակով:
ՀՆՀ (RFA) №՝ RFA01-2023-SME
Թողարկման ամսաթիվ՝ 8 նոյեմբերի 2023 թ․, 24:00
Ներկայացման վերջնաժամկետ՝ 30 նոյեմբերի 2023 թ․, 24։00
Դրամաշնորհի տրամադրման մեխանիզմ՝ ոչ դրամային դրամաշնորհ (In-Kind Grants)
Համապատասխանություն չափանիշները՝ Ծրագրի չափանիշներին համապատասխանող հայտատուներ կարող են լինել տեղական անհատ ձեռներեցները կամ փոքր և միջին չափի տնտեսվարող սուբյեկտները, որոնք ցանկանում են սկսել կամ շարունակել բարելավել/զարգացնել իրենց բիզնեսը: 9000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհի համար դիմելու դեպքում դրամաշնորհային պայմանագիրը չի տրվի, մինչև չկատարվի համապատասխան իրավաբանական անձի գրանցում:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ