Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 8
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ Պետական աջակցություն ՀՀ մարզերում և Երևանում փառատոների կազմակերպմանը (Ծածկագիր՝ 3․1-24-ԶԿ) միջոցառման իրականացման նպատակով։
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps համակարգի միջոցով մինչև 2024 թվականի հունվարի 8-ը ժամը 17:00-ն։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները տեղադրված է armeps էլեկտրոնային համակարգում։