Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 4։
Աղստևի Հովիտ ՏԱԽ տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը հրավիրում է Իջևան համայնքի Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Դիտավան, Ազատամուտ, Այգեհովիտ, Կայան, Վազաշեն, Ակնաղբյուր, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Աճարկուտ, Կիրանց բնակավայրերի բնակիչներին և տարածքում գործող կազմակերպություններին ներկայացնել փոքր դրամաշնորհային մրցույթի մասնակցության նախաձեռնության հայտ (այսուհետ՝ Հայտ), մինչև օգոստոսի 4-ը, 2024թ:
— Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 600,000,00 (վեց հարյուր հազար) դրամ:
— Ծրագրի իրականացման տևողությունը՝ 1 ամիս:
— Հայտերն ուղարկել aghstevihovitlag@gmail.com էլ․ հասցեին՝ մինչև նշված վերջնաժամկետը:
Աղստևի Հովիտ ՏԱԽ-ը իր Ռազմավարական նպատակներին հասնելու համար նպատակ է հետապնդում զարգացնել ՏԱԽ տարածքում գերակա համարվող մրգերի, հատապտուղների և բանջարեղենի, թռչնամսի, մեղրի, կաթի, հացաբուլկեղենի, ինչպես նաև մշակույթի, կար ու ձևի, և զբոսաշրջության արժեշխթաները։
Ելնելով դրանից սույն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խրախուսվում է ներկայացնել այնպիսի գաղափարներ, որոնք ընդգրկում են հետևյալ ծրագրային ուղղությունները՝
• Այգիների տնկում և/ կամ վերազինում
• Պահածոացում
• Բերքի իրացում և վաճառք
• Սառնարանային տնտեսությունների ստեղծում, ծառայությունների մատուցում
• Չրագործություն
• Հյուրատնային տնտեսության զարգացում
• Ագրո և գաստրոտուրիզմի զարգացում
• Մեղվաբուծություն
• Թռչնաբուծություն
• Հացաբուլկեղենի արտադրություն
• Անասնակերի արտադրություն
• Ապրանքների մարկետինգ
• Կարի արտադրամասերի զարգացում
• Ջերմոցային տնտեսությունների վերազինում
• Մշակույթի տների վերազինում և ձեռագործության զարգացում
Հայտեր կարող են ներկայացնել ՏԱԽ տարածքում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության, գործարար և հանրային ոլորտների ներկայացուցիչները:
Հայտի ձևաթուղթը և ուղեցույցը կարող եք ներբեռնել այս հղումով՝
https://drive.google.com/…/1rogyLxSnrqN4TqnG9…
Սույն հայտի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աղստևի Հովիտ ՏԱԽ ՏԶ ՀԿ գործադիր տնօրեն՝ Կարինե Սարիբեկյանին,
հեռ․+374 93 713 712, +374 41 311 319։