Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 5։
Գավառ, Մարտունի և Սևան համայնքներում բնակվող արցախահայերին «Գավառի համայնքային զարգացման կենտրոն» և «Ի գործ» նախաձեռնությունները հրավիրում են մասնակցելու «Արցախահայերի ինտեգրում և համայնքի հզորացում» ծրագրին՝ աշխատանքի ընդունման հնարավորությամբ։
Ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին․
- զարգացնել ճկուն աշխատանքային հմտություններ,
- ծանոթանալ տեղի աշխատաշուկայի և գործատուների հետ,
- ձեռք բերել նոր արդի մասնագիտություն,
- մենթորի աջակցությամբ կազմել աշխատանքային պորտֆոլիոն,
- պատրաստվել գործատուի հետ հարցազրույցներին և այլ անհրաժեշտ, շարունակական աջակցություն։
Ծրագրի առաջին փուլին հաջողությամբ մասնակցություն ապահոված անդամները երկրորդ մասում հնարավորություն կունենան ընտրելու մեկ մասնագիտություն, որի վերաբերյալ կանցկացվեն խորացված դասընթացներ։
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցների առնվազն 10%-ը ապահովվելու են աշխատանքով։
Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար լրացրեք հետևյալ հայտադիմումը։