Գրանցման վերջնաժակետը օգոստոսի 9։
Դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կանցկացվի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։
Հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։
Ցուցահանդեսին անցյալ տարիներին մասնակցել են 63 երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում 500-ից ավել գնորդներ, տեղի են ունեցել 3000-ից ավել բիզնես հանդիպումներ։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 9-ը գրանցվել հետևյալ հղումով։