ԴիջիԹեք Էքսպո 2024-ի գրանցումը ստարտափների համար սկսված է
Կարող եք մասնակցել ԴիջիԹեք էքսպո 2024-ին Մերիդիան էքսպո կենտրոնում հոկտեմբերի 4-6-ը , իսկ հոկտեմբերի 4-7-ը WCIT տեխնոլոգիական համաժողովին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
ԴիջիԹեք էքսպոն վաղուց դարձել է տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություն՝ միավորելով նորարարներին, ձեռներեցներին և ներդրողներին: Տեխնոլոգիական ցուցահանդեսում կներկայացվի տարբեր ոլորտների 150-ից ավելի ընկերություն Հայաստանից և միջազգային շուկայից։ Այս տարի նաև առանձնացված կլինի հատուկ տարածք, որտեղ կցուցադրվեն ավելի քան 80 ստարտափներ, այդ թվում՝ գաղափարի փուլում գտնվողները:
Տեխնոլոգիական ցուցահանդեսը ստեղծում է լավ միջավայր և 3 օրերի ընթացքում առաջարկում յուրահատուկ փորձառություն ամեն օրվա համար.
Օր 1-ին՝ Բիզնես կապերի օր
Օգտակար կապերի հաստատում և հանդիպում պոտենցիալ գործընկերների և ներդրողների հետ:
Օր 2-րդ՝ Կարիերայի հնարավորությունների օր
Կարող եք ծանոթանալ աշխատաշուկայի վերջին միտումներին և հանդիպել ձեր ապագա գործընկերներին ու գտնել ձեր տեղը ՏՏ ոլորտում:
Օր 3-րդ՝ Ոլորտին ծանոթանալու և լավ ժամանցի օր
Մասնակցեք հետաքրքիր միջոցառումների, ինտերակտիվ քննարկումների և անցկացրեք լավ ժամանակ:
Ամրագրե՛ք Ձեր տաղավարային տարածքը ԴիջիԹեք Էքսպոյում անցնելով այս հղումով։
Եթե ունեք հարցեր, ուղարկեք դրանք digitec@uate.org էլեկտրոնային հասցեին: