1993թ. ՄԱԿ-ի կողմից մարտի 22-ը ճանաչվել է Ջրային պաշարների համաշխարհային օր կամ Ջրի համաշխարհային օր:
Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձևի՝ պետություններին առաջարկվել է այս օրն անցկացնել ջրային պաշարների յուրացմանն ու պահպանությանը նվիրված միջոցառումներ:
Մարտի 22-ին «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից՝ նվիրված օրվա խորհրդին, կազմակերպվեց Վանաձորի մի շարք դպրոցների աշակերտների և ուսանողների այց՝ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագիտացված լաբորատորիաներ:
Միջոցառման շրջանակում մասնակիցները ծանոթացան ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման մեթոդներին, կարևորեցին ջրային պաշարների դերը առօրյայում, ինչպես նաև հնարավորություն ունեցան շրջելու մասնագիտացված լաբորատրիաներում և ծանոթանալու լաբորատոր մեթոդների ու սարքավորումների հետ:
Երիտասարդները իրենց հետ բերել էին ջրային նմուշներ, որոնք ոլորտի մասնագետների կողմից ենթարկվեցին տարատեսակ փորձաքննությունների և չափումների, ապա քննարկվեց ստացված արդյունքներն ու նրանք ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Միջոցառումը կազմակերպվել է «Հայաստանում հաղորդակցման և իրազեկման բարձրացում» գործողությունների շրջանակում «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ներքո, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։
Նշենք, որ Armenian SME-ն միջոցառման լուսաբանումն իրականացրեց տեղից։