ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի պատվիրակության անդամներին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ակտիվ փոխգործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված […]
Հայաստանն ու Չինաստանը խորացնում են տնտեսական համագործակցությունը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը տնտեսական ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր է ստորագրել Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի հետ: Այդ մասին ասվում է ԱԳՄ պաշտոնական հաղորդագրությունում։ Ստորագրված փաստաթղթի համաձայն, կողմերը պարտավորվում են նպաստել Հայաստանի և Չինաստանի գործարար հատվածի միջև փոխշահավետ կապերի հաստատմանը, երկկողմ երկարաժամկետ համագործակցության ընդլայնմանը, համատեղ նախագծերի իրականացմանը, մասնավորապես, ներմուծման և արտահանման Չինական տոնավաճառի (Canton […]
Դասընթաց` ՀՀ հարկային օրենսգրքի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանապետության Պետական եկամուտների կոմիտեն՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի ապրիլի 26-ից 29-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 544 989 հեռախոսահամարով:
Փոխվարչապետը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերն և գյուղատնտեսական հարցերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Քննարկվել են 2021 թ․ ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային […]
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր

Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում […]
Միշուստինը Փաշինյանին կոչ է արել ավելի ակտիվորեն օգտագործել ազգային արժույթներն առևտրում

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի իր պաշտոնակից Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատժամիջոցների պայմաններում կարևոր է ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումն առևտրում, արտադրական կոոպերացիայի ընդլայնումն ու առևտրի համար նոր հնարավորությունների բացումը: “Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական պետությունների կողմից ապօրինի պատժամիջոցների պայմաններում, իհարկե, կարևոր է ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները երկկողմ առևտրում, զարգացնել արտադրական […]
Մոսկվան առաջարկում է արագացնել Երևանի հետ տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման նախապատրաստումը

Մոսկվան առաջարկում է արագացնել Երևանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստումը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ “Մենք առաջարկում ենք արագացնել Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստումը”, — ասել է նա: Միշուստինը հիշեցրել է, որ միջկառավարական հանձնաժողովը […]