ARMSME

Մոսկվան առաջարկում է արագացնել Երևանի հետ տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման նախապատրաստումը

Մոսկվան առաջարկում է արագացնել Երևանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստումը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

“Մենք առաջարկում ենք արագացնել Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստումը”, — ասել է նա: Միշուստինը հիշեցրել է, որ միջկառավարական հանձնաժողովը զբաղվում է երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ կոնկրետ նախաձեռնությունների մշակմամբ ։ Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան շահագրգռված է նոր համատեղ նախագծերի գործարկմամբ, այդ թվում ՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, դեղագործության, ագրոարդյունաբերական համալիրի, թվային տնտեսության, նորարարությունների ոլորտներում:

Միշուստինը հավելել է, որ Հարավային Կովկասում նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը, այնտեղ խաղաղության և կայունության ամրապնդմանը:

ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում “Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ” ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարմանը: “Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, կնպաստի խաղաղության եւ կայունության ամրապնդմանը ՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր պետությունների”, — ասել է Միշուստինը:

Նա նաև հավաստիացրել է, որ Մոսկվան “կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին”: “Այժմ, այս պահին հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով պայմաններ են ստեղծվում փախստականների վերադարձի համար (Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետեւանքով- ՏԱՍՍ)՝ նրանց մշտական բնակության վայրեր, եւ, իհարկե, ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման համար”, — պարզաբանել է Միշուստինը։

Կիսվել նյութով

Տեքստ