Դասընթաց՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ.-ի փետրվարի 15-ին արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար կազմակերպում է «Մաքսային ընթացակարգեր․ արդյունավետ կիրառման եղանակներ» թեմայով 1-օրյա դասընթաց։ Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն […]
Ի՞նչ է սիներգիան կամ ինչո՞ւ է 1+1=3
Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս նյութում կխոսենք սիներգիա երևույթի, դրա կարևորության ու թիմում այն բարձրացնելու մեթոդների մասին: Սիներգիան գործընթաց է, որտեղ մի քանի ընկերություններ կամ անհատներ միավորվում են՝ հասնելու ավելիին, քան կարող էին միայնակ: Բառն ունի հունական ծագում, առաջացել է «syn» — միասին և «ergeia» — աշխատանք բառերի միացումից։ Այն ցույց է տալիս […]
Ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը
Ըստ ՀՀ ԷՆ հրապարակած տեղեկության փետրվարի 8-ին ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը, որի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։ Խորհուրդը ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների […]
Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան էջը տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Փարիզում առաջիկայում կայանալիք Ֆրանսիա-Հայաստան առաջին Տնտեսական Գագաթնաժողովին առնչվող հարցեր։ Գագաթնաժողովի նպատակն է ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև […]
Վահան Քերոբյանը մասնակցել է հայ-խորվաթական գործարար համաժողովին
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին մասնակցել է հայ-խորվաթական գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցի շրջանակներում։ Համաժողովի նպատակն էր խթանել տեղական կազմակերպությունների գործարար նոր կապերի հաստատումը և ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը։ «ՀՀ Կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ և ուրախությամբ կարող […]