ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ.-ի փետրվարի 15-ին արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար կազմակերպում է «Մաքսային ընթացակարգեր․ արդյունավետ կիրառման եղանակներ» թեմայով 1-օրյա դասընթաց։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:
Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով: