ARMSME

Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան էջը տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Փարիզում առաջիկայում կայանալիք Ֆրանսիա-Հայաստան առաջին Տնտեսական Գագաթնաժողովին առնչվող հարցեր։

Գագաթնաժողովի նպատակն է ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ օգտագործել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության ներուժը, մասնավորապես՝ կայուն ու կանաչ (ածխածին չպարունակող) տնտեսության, գյուղատնտեսության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև տնտեսության արդիականացման ծրագրին։ Կարևորվեց ներդրումների ներգրավումը, երկկողմ ծրագրերի իրականացումը, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնումը:

Կիսվել նյութով