ARMSME

Աքսելերացիոն ծրագիր տեխնոլոգիական ստարտափների համար

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 7: Ստարտափի հիմունքներ, արտադրանքի մշակում, մարքեթինգային հետազոտություններ, բիզնեսի մոդելավորում, ելույթների նախապատրաստում, թիմի ձևավորում, կառավարում և մի շարք այլ թեմաներ․ Միջազգային «Plug and Play» հեղինակավոր կազմակերպությունը աքսելերացիոն ծրագիր կիրականացնի տեխնոլոգիական ստարտափների համար: 26 շաբաթյա դասընթացը կվարեն միջազգային հեղինակավոր փորձագետները: Ծրագրին մասնակցության հայտերի ընդունումը շարունակվում է, վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է: Դիմելու համար անցեք […]

Մեկնարկում է Armenia Startup Academy-ի 8-րդ խումբը

Դիմելու վերջնաժամկետը` հոկտեմբերի 8։ Armenia Startup Academy-ն վերադառնում է Batch 8-ով, որը նախատեսված է բնական գիտությունների, կապակցված սարքավորումների և B2B SaaS-ի ստարտափներին օգնելու իրենց գաղափարներն ու նախատիպերը վերածել շուկայական պատրաստի արտադրանքի: Հատկապես խրախուսվում է դիմել այն տարածաշրջանների ընկերություններին, որոնք կենտրոնացած են կանաչ տեխնոլոգիաների, կլիմայի տեխնոլոգիաների, էներգաարդյունավետության և շրջանաձև տնտեսության վրա: Ծրագրին դիմեք հետևյալ հղումով։ Ծրագրին […]

Garage48-ը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկում են EdTech հեքեթոնը

Դիմե՛ք մինչև հոկտեմբերի 15-ը: Ունե՞ք գաղափար, որը կարող է հեղափոխել կրթությունը Հայաստանում։ Միացե՛ք Garage48-ի և Իմփաքթ Հաբ Երևանի EdTech հեքեթոնին և կյանքի կոչե՛ք Ձեր գաղափարները ընդամենը երեք օրվա ընթացքում: Ե՞րբ. Նոյեմբերի 8-10, 2024 Որտե՞ղ. Իմփաքթ Հաբ Գյումրի, Գյումրի (Շիրակացի 8/8) Եթե դուք 16-30 տարեկան եք և բնակվում եք Հայաստանում, ապա շտապե՛ք դիմել։ Անկախ նրանից՝ ավագ […]

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է քաղաքացիներին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերվել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման հարցերին, ինտենսիվ այգեգործությանը, անասնապահությանը, ապրանքների, պարարտանյութերի արտադրության հնարավորություններին, Հայաստանում լաբորատորիաների առկայությանը, առևտրային օնլայն հարթակների օգտագործմանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, գիտելիքահենք տնտեսությանը և այլ թեմաների։ […]

«ACE» ծրագրի պատվիրակության անդամները այցելել են ԳՏԿ

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի պատվիրակության անդամները հոկտեմբերի 4-ին այցելել են Գյումրու տեխնոլոգիաների կենտրոն (ԳՏԿ)։ Կենտրոնի նպատակն է խթանել ՏՏ ոլորտի ընդլայնումը Երևան քաղաքից դեպի հյուսիսային շրջաններ և նպաստել ապակենտրոնացման գործընթացին, ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքը հյուսիսային տարածաշրջանում, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը հյուսիսային տարածաշրջանում: Հաջորդիվ մասնակիցներն այցելել են «AI9 կամպուս»։ Նախագիծը նպատակ ունի համախմբել ստարտափներին, ներդրողներին, […]