ARMSME

Garage48-ը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկում են EdTech հեքեթոնը

Դիմե՛ք մինչև հոկտեմբերի 15-ը:

Ունե՞ք գաղափար, որը կարող է հեղափոխել կրթությունը Հայաստանում։

Միացե՛ք Garage48-ի և Իմփաքթ Հաբ Երևանի EdTech հեքեթոնին և կյանքի կոչե՛ք Ձեր գաղափարները ընդամենը երեք օրվա ընթացքում:

Ե՞րբ. Նոյեմբերի 8-10, 2024

Որտե՞ղ. Իմփաքթ Հաբ Գյումրի, Գյումրի (Շիրակացի 8/8)

Եթե դուք 16-30 տարեկան եք և բնակվում եք Հայաստանում, ապա շտապե՛ք դիմել։ Անկախ նրանից՝ ավագ դպրոցի աշակերտ եք, համալսարանի ուսանող, թե երիտասարդ մասնագետ, սա Ձեր հնարավորությունն է՝ իրական ազդեցություն ունենալու կրթության վրա։ Կոչ ենք անում Հայաստանի տաղանդավոր երիտասարդներին միասին հավաքվել, համագործակցել և ստեղծել նորարարական լուծումներ, որոնք կարող են փոխել կրթության ապագան:

Անկախ նրանից՝ ծրագրավորող եք, դիզայներ, կրթական տեխնոլոգիաների սիրահար, բիզնես գաղափարներով հագեցած մարդ, թե ուսանող՝ մեզ պետք է Ձեր ստեղծարարությունը։ Ստեղծե՛ք կրթական տեխնոլոգիաների նոր լուծումներ, սովորե՛ք ոլորտի մասնագետներից և աջակցե՛ք Հայաստանում ստարտափ համայնքի զարգացմանը։ Դուք նաև հնարավորություն կունենաք ձեռք բերելու գործնական փորձ, զարգացնելու 21-րդ դարի կարևոր հմտություններ, ինչպիսիք են առաջնորդությունն ու ստեղծարարությունը, և ծանոթանալու եռանդուն նորարարների հետ։

Չունե՞ք գաղափար: Հոգ չէ։ Սիրով ընդունվում են բոլորը, ովքեր ցանկանում են փոփոխություններ բերել կրթության ոլորտում։ Ստեղծե՛ք թիմեր, անհավանական նորարար լուծումներ և մրցակցե՛ք հետաքրքիր մրցանակների համար։

1-ին տեղ. 2,000 եվրո

2-րդ և 3-րդ տեղեր. 1,000 եվրո յուրաքանչյուրին

Բոլոր հաղթող թիմերը հնարավորություն կունենան ստանալ նաև մենթորություն՝ իրենց նախագծերը առաջ տանելու համար։

Պատրա՞ստ եք իրական ազդեցություն ունենալու։ Գրանցվե՛ք հիմա և դարձե՛ք Հայաստանի ապագայի մի մասը։ Հաջորդ փուլ անցած մասնակիցների հետ կապ կհաստատենք հավելյալ տեղեկությունների համար։

Դիմե՛ք մինչև հոկտեմբերի 15-ը, 11:59` հետևյալ հղումով

Կիսվել նյութով