ARMSME

«ACE» ծրագրի պատվիրակության անդամները այցելել են ԳՏԿ

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի պատվիրակության անդամները հոկտեմբերի 4-ին այցելել են Գյումրու տեխնոլոգիաների կենտրոն (ԳՏԿ)։ Կենտրոնի նպատակն է խթանել ՏՏ ոլորտի ընդլայնումը Երևան քաղաքից դեպի հյուսիսային շրջաններ և նպաստել ապակենտրոնացման գործընթացին, ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքը հյուսիսային տարածաշրջանում, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը հյուսիսային տարածաշրջանում:

Հաջորդիվ մասնակիցներն այցելել են «AI9 կամպուս»։ Նախագիծը նպատակ ունի համախմբել ստարտափներին, ներդրողներին, կորպորացիաներին և ակադեմիական հաստատություններին՝ զարգացնելու Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը։

Պատվիրակության անդամները նաև այցելել են «Սոլարոն» ընկերություն, որի առաքելությունն է խթանել ավելի մաքուր ու կանաչ միջավայրի ստեղծումը և վերականգնվող էներգիան հասանելի դարձնել անհատներին և բիզնեսներին Հայաստանի ողջ տարածքում։

Կիսվել նյութով