Հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերվել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման հարցերին, ինտենսիվ այգեգործությանը, անասնապահությանը, ապրանքների, պարարտանյութերի արտադրության հնարավորություններին, Հայաստանում լաբորատորիաների առկայությանը, առևտրային օնլայն հարթակների օգտագործմանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, գիտելիքահենք տնտեսությանը և այլ թեմաների։
Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։