ARMSME

Մեղրիի նոր համը․ «Նազանի»

Սյունիքի մարզը Հայաստանի հարավային դարպասն է, որը հայտնի է իր յուրօրինակ լանդշաֆտներով և բերրի հողերով։ Մարզի ամենահայտնի վայրերից մեկն է Մեղրին՝ քաղաք, որն առանձնանում է իր տաք կլիմայով և հարուստ գյուղատնտեսական ավանդույթներով։ Տեղական բարիքները աչքի են ընկնում իրենց քաղցրությամբ և բնական աճեցման մեթոդներով։ Այս քաղաքը ոչ միայն գյուղատնտեսական նշանակության կարևոր կենտրոն է, այլև նպաստավոր միջավայր […]

Հաջող բիզնեսի բանաձևը՝ վերլուծելով «Նազանի»-ի անցած ճանապարհը

Հայաստանի մարզերը հաճախ դիտարկվում են որպես դժվարամատչելի վայրեր՝ բիզնես սկսելու համար։ Հիմնականում կենտրոնացվածությունն ու ներդրումների մեծ մասը ուղղված են մայրաքաղաք Երևանին, ինչի հետևանքով մարզերում զարգացած ձեռնարկատիրական օրինակները շատ չեն։ Սակայն «Նազանի» բրենդի պատմությունը ցույց է տալիս, որ մարզերում բիզնես հիմնելու համար կա մեծ պոտենցիալ, եթե առկա ռեսուրսները և ճիշտ մոտեցումները օգտագործվեն արդյունավետ։ «Նազանի»-ն, որը հիմնվել […]

Մեղրիի ավանդույթները ժամանակակից շուկայում․ «Նազանի»

Հայաստանի չքնաղ քաղաքներից Մեղրին աչքի է ընկնում իր հարուստ բնությամբ և հյուրընկալ բնակիչներով։ Այստեղ ամեն ինչի հիմքը բնությունն է՝ արևի տակ հասունացող քաղցրահամ մրգերը, որոնց յուրահատուկ համն ու հոտը տարածաշրջանի այցեքարտն են դարձել։ Մեղրիի բնակիչ Նարինեն 2019 թվականին որոշեց այս բնական բարիքներին տալ նոր կյանք՝ դրանք վերածելով եզակի շոկոլադապատ չրային կոնֆետների և ընդեղենային սալիկների, որոնք […]