Սեպտեմբերի 12-ին պաշտոնապես մեկնարկել է Ucom Ֆելոուշիփ ծրագիրը Իմփաքթ Հաբ Երևանում։
Ծրագրի ընթացքում մի խումբ ձեռնարկատերեր հնարավորություն են ունենալու աշխատել նորարարական լուծումների վրա տարբեր ոլորտներում՝ սկսած վերականգնվող էներգիայից մինչև կայուն արտադրանքի ձևավորում:
Միջոցառման ընթացքում Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը հանդիպեցին մասնակիցներին, ծանոթացան նրանց ծրագրերին և խրախուսեցին օգտվել իրենց տրամադրված բոլոր ռեսուրսներից այս ծրագրի ընթացքում:
Ծանոթացե’ք Ֆելոուներին և նրանց ծրագրերին:
Flowtric by Biocirc. Վերականգնվող էլեկտրաէներգիայի հավաքում խողովակների ջրի հոսքից՝ օգտագործելով մինի տուրբինային գեներատորներ: Flowtric by Biocirc
Ուտելի սպասք. Գյուղատնտեսական արտադրանքներից մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի համար ուտելի այլընտրանքների ստեղծում:
Solatub Armenia. Կայուն բնական լուսավորման համակարգերի ներդրում՝ արհեստական լուսավորությունից կախվածությունը նվազեցնելու համար:
NAN. Գյուղատնտեսության և այգեգործության մեջ ջրի օգտագործումը օպտիմալացնելու համար խելացի համակարգերի մշակում:
Չորոշված անուն. Կախովի սնկերի արտադրություն ցորենի թեփի կայուն պարկերում, ինտեգրված կենսագազի արտադրություն: