ARMSME

Հայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 19-23-ը Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կայանալիք «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ ցուցահանդեսին` ներկայացնելով 23 հայկական ընկերության արտադրանք։

Sial-ը հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ սննդի արդյունաբերության ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում՝ ներկայացնելով աշխարհի առաջատար գնորդներին մեկ վայրում: «Sial» ցուցահանդեսը յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 250,000 այցելու:

 Այս տարի «Sial Paris 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից 7500 ընկերություն։

 Ցուցահանդեսին միասնական տաղավարով կմասնակցեն նաև Միջազգային առևտրի կենտրոնի կողմից իրականացվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի ոլորտի 11 փոքր և միջին ձեռնարկություններ՝ ներկայացնելով համաշխարհային հարթակում հայկական չրեր, թեյեր, պահածոներ, հյութեր, և այլն:

Կիսվել նյութով