ARMSME

Քննարկվել են Գյումրիի «Չոր նավահանգիստ» նախագծի իրագործման տեխնիկական փուլի վերաբերյալ հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով ԱԶԲ-ի հետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրու «Չոր Նավահանգիստ» նախագծի իրագործման տեխնիկական փուլի վերաբերյալ մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային քննարկումները։

Հիշեցնենք, որ Armenian SME-ն դեռ 2022 թվականի վերջին էր «Չոր նավահանգստի» վերաբերյալ հարցում ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։ Նախագծի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Կիսվել նյութով