ARMSME

Անվճար դասընթաց՝ «Օրգանական գյուղատնտեսություն. ներածությունից գործնական կիրառում» թեմայով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն և Organic Armenia-ն մեկնարկում են օրգանական գյուղատնտեսության առաջին կարճաժամկետ դասընթացը։

Դասընթացը նախատեսված է սկսնակների և ոչ մասնագետների համար։ Այն հարմար է ինչպես երիտասարդների, փոքր հողատարածքների սեփականատերերի և սկսնակ ֆերմերների, այնպես էլ քաղաքաբնակների համար, ովքեր ցանկանում են հիմնել իրենց առաջին օրգանական տնտեսությունը կամ պարզապես բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ օրգանական գյուղատնտեսությանը։ 

Ուսուցման մեթոդները՝

Դասընթացն անցկացվում է դինամիկ և մասնակցային միջավայրում՝ համատեղելով թե՛ տեսական, թե՛ գործնական բաղադրիչները։

Դասախոսությունները կանցկացվեն հիբրիդային տարբերակով՝ օնլայն և օֆլայն: Գործնական այցեր տեղի կունենան դեպի տարբեր օրգանական տնտեսություններ:

Դասընթացի մասնակցությունն անվճար է։

Տևողությունը՝ 07 ապրիլ 2025թ. — 10 մայիսի 2025թ.:

Ձևաչափը՝ հիբրիդային (յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ)

Ժամը՝ 18։30 – 20։30

Հավաստագրեր

Դասընթացի ավարտին հավաստագրեր կստանան այն մասնակիցները, ովքեր կմասնակցեն առնվազն 9 տեսական դասընթացի և 1 ճանաչողական, գործնական այցի։ 

Դասընթացի հակիրճ օրակարգը և ճանաչողական, գործնական այցելությունների օրերը կարող եք տեսնել այստեղ։

Դիմելու ընթացակարգը

Դասընթացի մասնակցության տեղերը սահմանափակ են։

Հայտադիմումի ընդունման վերջնաժամկետը՝ 03 ապրիլ 2025թ․։

Դասընթացի մասնակցությունը՝ կազմակերպիչների կողմից հաստատված էլեկտրոնային նամակով։

Դասընթացի մասնակցության վերաբերյալ հավելյալ մանրամասները կստանաք մասնակցությունը հաստատող էլեկտրոնային նամակով։

Գրանցվելու համար սեղմեք այստեղ։

Կիսվել նյութով