ARMSME

Աջակցության նոր ծրագրեր և շրջանառության հարկի փոփոխություններ. իրազեկման հանդիպումներ

ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ՝ մարզերում բիզնեսով զբաղվող ՓՄՁ ընկերությունների համար կանցկացվեն իրազեկման հանդիպումներին, որոնց ժամանակ փորձագետները կներկայացնեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի շրջանակներում մշակված աջակցության ծրագրերը, օրենսդրական բարեփոխումները և դրանցից օգտվելու ընթացակարգերը:

Հանդիպման երկրորդ հատվածում, ՓՄՁ զարգացման խորհրդի անդամները և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի գործընկեր խորհրդատվական ընկերությունները կներկայացնեն 2025 թվականի հունվարի 1-ից գործող շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունները, նվազեցումները, փաստաթղթավորման պահանջը, և կպատասխանեն հարցերի։

Հանդիպմանը մասնակցելով նոր բարեփոխումների մասով կտեղեկանաք`

  • Ինչպես պետական գնումներում հաղթելուց հետո գումարը ստանալ բանկից մինչև ընդունման-հանձնման ակտը,
  • Ինչպես մի քանի րոպեում լրացնել դիմում և ստանալ պետությունից յուրաքանչյուր աշխատողի մասով մինչև 500,000 դրամ, եթե աշխատանքի եք վերցրել անփորձ կամ Արցախից բռնի տեղահանված անձ,
  • Ինչպես սարքավորումներ ձեռք բերել պետության կողմից սուբսիդավորվող վարկերի միջոցով, վճարելով 0-4%,
  • Ինչ բարելավող փոփոխություններ կան հարկային օրենսգրքում ՀԴՄ կտրոնների հետ կապված
  • Նոր կարգավորումների հարկերից նվազեցումների հետ կապված, երբ պարտքը տևական ժամանակ չի վերադարձվում։

Սպասվող հանդիպումներ.

Գյումրի | ապրիլի 17, 10:30 — 15:00, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Վանաձոր | ապրիլի 18, 10:30 — 15:00, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Իջևան | ապրիլի 19, 10:30 — 15:00, Լոֆթ Իջևան

Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ։

Կիսվել նյութով

Տեքստ