Այսօր ապրիլի 19-ն է տարվա 109-րդ օրը։ Այս օրը տարբեր երկներում հիշատակվում է տարբեր առիթներով։ Վենեսուելայում այն անկախության օրն է, Սիերա Լեոնեում Հանրապետության օրը, իսկ 17 տարի առաջ այս օրը ընտրվեց Հռոմի 265-րդ պապը՝ Յոզեֆ Րաթցինգերը։
4 տարի առաջ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտիների կոմիտեի նախաձեռնությամբ այս օրը մեր երկրում համարվում է հարկ վճարողի օր։
«Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «մեր մեծ ընտանիքի բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնելն է, այդպիսի կյանք ապահովել ներկա և ապագա սերունդների՝ մեր երեխաների համար, որը համոզված եմ, յուրաքանչյուրդ զգում եք ձեր հոգու խորքում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ հարկերի վճարման համար և լիահույս եմ, որ բարեխղճության դրսևորումը կվարակի բոլորիդ և 22-րդ դարին ընդառաջ մենք միասին կկերտենք 21-րդ դարին հարիր մարդակենտրոն պետական եկամուտների ծառայություն», — օրվ առիթով իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Հայաստանի 10000 խոշոր հարկատուների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։